50 ԿԱՆԳԱՌ։ Ինքնագիտակցության ճանապարհ, որը սկսվում է քեզնից և ավարտվում քեզանով

50 ԿԱՆԳԱՌ։ Ինքնագիտակցության ճանապարհ, որը սկսվում է քեզնից և ավարտվում քեզանով

Անվճար

Պրոդուկտի մասին

«50 ԿԱՆԳԱՌ»

Ինքնագիտակցության ճանապարհ, որը սկսվում է քեզնից և ավարտվում քեզանով

Այս գիրքը ես ստեղծել եմ ոչ միայն որպես հեղինակային աշխատանք, այլև որպես նվեր հայ հասարակությանը։

Նվեր, որի միջոցով ուզում եմ իմ մասնագիտական փորձից, տարիների ընթացքում մարդկանց հետ ունեցած զրույցներից, դիտարկումներից և ուսումնասիրություններից մի փոքր ներդրում անել մեր հասարակության հոգեբանական մշակույթի զարգացման մեջ։

«50 ԿԱՆԳԱՌ»-ը ինքնաճանաչման և անձնային հասունացման ճանապարհ է։ Այն քեզ չի խոստանում պատրաստի պատասխաններ և չի փորձում սովորեցնել, թե ինչպես ապրել։ Փոխարենը՝ հրավիրում է կանգ առնել, նայել ներս, վերանայել սեփական համոզմունքները և սկսել ավելի գիտակցված տեսնել ինքդ քեզ, մարդկանց, հարաբերությունները, ցավը, վախերը, սահմանները, արժեքներն ու ընտրությունները։

Այս գրքից հետո գուցե չստանաս բոլոր հարցերիդ պատասխանները։
Բայց գուցե սկսես ավելի լավ հարցեր տալ։

Գուցե սկսես տարբերել՝ ինչն է իրականում քոնը, իսկ ինչը՝ ուրիշների սպասումներից ձևավորված։
Գուցե ավելի լավ հասկանաս՝ որտեղ ես քեզ արդարացնում, որտեղ ես փախչում ցավից, որտեղ ես ապրում անցյալի պատմությամբ, և որտեղ է եկել ժամանակը պատասխանատվություն վերցնելու ու ընտրելու։

Որովհետև այս գրքի նպատակը քեզ իմ պատասխաններին կապելը չէ։ Ընդհակառակը՝ այն ուզում է քեզ վերադարձնել քո սեփական մտածողությանը և քո սեփական ձայնին։

Սա մեր երկար զրույցի միայն առաջին մասն է։

«50 ԿԱՆԳԱՌ»-ից հետո ճանապարհը շարունակվելու է ևս երկու գրքով։ Առաջինը՝ «30 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ․ Կողմնորոշվելու արվեստը կյանքի դժվար իրավիճակներում», որտեղ ինքնաճանաչումը պետք է վերածվի ընտրության և որոշման։

Այսինքն՝ սա պարզապես մեկ գիրք չէ։
Սա ճանապարհի սկիզբն է։

Եվ ես ուզում եմ, որ այդ ճանապարհը հնարավորինս շատ մարդ հասնի։

Այդ պատճառով «50 ԿԱՆԳԱՌ»-ը տրամադրվում է անվճար՝ էլեկտրոնային տարբերակով։ Կարող ես կարդալ այն, փոխանցել մեկ ուրիշին և շարունակել ճանապարհը։

Գուցե այս գրքի ամենակարևոր էջը նույնիսկ գրքում չէ։

Այն այն էջն է, որը դու կգրես քո կյանքով։

Քո 51-րդ կանգառը։

Կարդա։ Կանգ առ։ Մտածիր։ Հարցրու քեզ։ Եվ ընտրիր։

«50 ԿԱՆԳԱՌ» — որպես իմ փոքր ներդրումը մեր հասարակության հոգեբանական մշակույթի մեջ։