Հոգեբանական հատուկ մասնագիտացված թրեյնինգներ անհատների և կազմակերպությունների համար

Behavioral Academy-ն կօգնի Ձեզ բացահայտել Ձեր ողջ ներուժը, զարգացնել հուզական ինտելեկտը, կառուցել առավել ամուր հարաբերություններ, ունենալ կայուն ինքնագնահատական և ավելին։

Տեսնել մանրամասները
home image

Հիմնական մասնագիտացումներ

Մատուցվող ծառայությունները հենվում են 3 կարևոր արժեքի վրա

Ակտուալություն
Որակ
Կիրառելիություն

Behavioral Academy-ն փաստերով

  • 40-ից ավելի մեծ և փոքր հեղինակային դասընթացներ
  • Հայալեզու երեք ուսումնական ձեռնարկ
  • 2000+ մասնակից
  • 10+ գործընկեր
  • Համագործակցություն ուժային բոլոր կառույցների հետ
  • Հայաստանի հոգեբանների միություն» անդամ
past image

Մեր մասին

Հիմնադիր՝ Գրիգոր Բադալյան

Հիմնադիրն է Գրիգորի Բադալյանը՝ դիպլոմավորված հոգեբան և պրոֆայլեր, վարքի հոգեբանական վերլուծության մասնագետ, քոուչ։
Որպես հոգեբան աշխատել է ՀՀ ՊՆ հատուկ հետախուզությունում, այնուհետև տեղափոխվել է ոչ ֆորմալ կրթության ոլորտ։ 2020 թվականից հիմնադել և ղեկավարում է Behavioral Academy-ն

Անցած վերապատրաստումները

Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա «Կիրառական հոգեբանության կենտրոն»Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”ՄՌԿ HireNet
past image

Մեր գործընկերները

Devon Lane

Հրաչյա Հովհաննիսյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

«ՈԳԵՇՆՉՈՒՄ» հոգեբանական արվեստանոց ՀԿ համահիմնադիր-նախագահ, «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ հիմնադիր-անդամ:

Floyd Miles

Ջուլիետա Վարդանյան

ՄՌԿ մասնագետ, ավելի քան 10 թրեյնինգի հեղինակ և վարող

Մուտք է գործել ՄՌԿ ոլորտ 2012 թ․ և աշխատել Հայաստանի լավագույն ընկերություններում։

«Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ որպես հաճախորդների սպասարկում» և «Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն» գրքերի հեղինակ է։

Հաճախ տրվող հարցեր

Այո, մենք մատուցում ենք ինչպես առդեմ, այնպես էլ առցանց հոգեբանական խորհրդատավություն։ Առցանց հոգեբանական խորհրդատվությունն իր արդյունավետությամբ չի զիջում, ավելին՝ այն տալիս է հնարավորություն միանալու աշխարհի ցանկացած վայրից։
Հոգեթերապիան (հոգեբանական խորհրդատվությունը) կարող է օգնել լուծելու մի շարք հոգեբանական խնդիրներ, այդ թվում՝

· Դնել նպատակներ և հասնել դրանց
· Առողջ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ
· Բարձրացնել կյանքի որակը
· Ճանաչել սեփական թույլ ու ուժեղ կողմերը
· Կայունացնել ինքնագնահատականը
· Օգտագործել սեփական ներուժը
· Ազատվել բարձր տագնապայնությունից ու վախերից
· Դնել և պահպանել անձնային սահմանները
· Զարգացնել ռացիոնալ մտածողությունը
· Նվազեցնել սխալվելու քանակությունը
· Կառավարել ու արտահայտել սեփական հույզերը
· Ազատվել ինքնամեղադրումից, ամոթից ու անառողջ այլ ինքնաքննադատությունից
· Կարողանալ հրաժարվել անառողջ փոխհարաբերություններից
· Դառնալ սթրեսակայուն ու կառավարել սթրեսը
· Ազատվել բարդույթներից ու ինքնասահմանափակող համոզմունքներից
· Հոգ տանել սեփական անձի մասին
· Ազատվել հոգեմարմնական խնդիրներից
· Կարողանալ վերլուծել ու ճանաչել ինքդ քեզ
· Կարգավորել հարաբերությունը ինքդ քեզ հետ
· Բարձրացնել անձնային պրոդուկտիվությունը
· Բարձրացնել կազմակերպվածությունն ու ինքնամոտիվացիան
· Աշխատես սեփական հուզական ինտելեկտի հետ և ունենալ անձնային աճ
Մենք առաջարկում ենք առցանց և առդեմ դասընթացներ՝ ուղղված անձնային աճին՝ ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ինքնագնահատական, սթրեսի կառավարում,ծնող-երեխա փոխհարաբերություն, հաղորդակցման հմտություններ, մարդկային ռեսուրսների կառավարում, պրոֆայլինգ և վարքի վերլուծություն և այլն: Այս դասընթացները ձեռք բերելով՝ Դուք ստանում եք դրանց հասանելիություն աշխարհի ցանկացած վայրից՝ առանց ժամկետային սահմանափակման։ Հոգեբանական դասընթացների թեմաները շատ բազմազան են և նպաստում են ինքնակրթությանը, հարաբերությունների բարելավմանը, օգնում են առավել լավ հասկանալ մարդու հոգեկանը և մարդկային փոխհարբերությունները։
Այո, դասընթացի մասնակիցներին տրվում է էլեկտրոնային վկայական։ Բնապահպանական նկատառումներից ելնելով՝ տպագրած վկայագիր կտրամադրվի միայն մասնակիցներին, ովքեր կունենան դրա կարիքը։
Դասընթացները նախատեսված են բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքված են հոգեբանությամբ, ներառյալ՝ անձնային աճով, միջանձնային հարաբերություններով, մարդկանց հետ արդյունավետ շփմամբ, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ, սթրեսի կառավարմամաբ և շատ այլ թեմաներով։
Պատասխան – Այո, հասանելի է կայքի մոբայլ տարբերակը, որի համար անհրաժեշտ է ներբեռնել Uteach հավելվածը, փնտրել Behavioral Academy և մուտք գործել այն տվյալներով, որով գրանցվել եք կայքում։

Կապ մեզ հետ

Կապ հաստատեք մեզ հետ: Մենք ուրախ կլինենք Ձեզ օգնել: