Մեր մասին
Behavioral Academy-ում (Վարքաբանական ակադեմիայում) մենք մասնագիտացած ենք առցանց և առդեմ հոգեբանական խորհրդատվական և քոուչինգային (coaching) բարձրակարգ ծառայություններ մատուցելու և վեբ դասերի ոլորտում:
Այսօրվա արագ փոփոխվող տեխնոաշխարհում առանձնահատուկ կարևոր է զարգացնել հուզական ինտելեկտը (emotional inItelligence) և միջանձնային հաղորդակցման կարողությունները, որոնց վրա ավելի ու ավելի է ազդում սոցիալական մեդիայի և թվային հաղորդակցման ուղիների աճը:
Մենք առաջարկում ենք վերապատրաստման մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր բանակցային և կառավարման հմտությունները, զարգացնել անձ-անձ շփման որակը, դառնալ առավել ներդաշնակ ինքներդ ձեզ հետ:
Հոգեբանական հատուկ մասնագիտացված թրեյնինգների միջոցով աջակցում ենք անհատներին և կազմակերպություններին հաղթահարել մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնես բանակցությունների հետ կապված մարտահրավերները:
Մենք վստահ ենք, որ զարգացնելով անձի հուզական ինտելեկտը, վերջինս կարող է դառնալ ավելի տոկուն, ճկուն, ադապտիվ և հաջողակ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքում: Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ բացահայտել Ձեր ողջ ներուժը:
Անկախ նրանից՝ դուք անհատ եք, ով ցանկանում է բարելավել հմտությունները, թե կազմակերպություն, որը ցանկանում է բարձրացնել ձեր թիմի արտադրողականությունը, մենք ունենք փորձ, որը կօգնի Ձեզ հաջողության հասնել:
Behavioral Academy-ն օգնում է իր հաճախորդներին զարգացնել բացահայտելու ողջ ներուժը, զարգացնելու հուզական ինտելեկտը, կառուցել առավել ամուր հարաբերություններ, կառավարել և հաղթահարել սթրեսն ու անհանգստությունը, ունենալ կայուն ինքնագնահատական, առավել լավ հասկանալ և ղեկավարել մարդկանց։
Ուրեմն ինչո՞ւ սպասել:
Կապվեք մեզ հետ այսօր՝ ավելին իմանալու մեր վերապատրաստման ծրագրերի, հոգեբանական և քոուչինգային խորհրդատվությունների մասին։