Օնլայն

ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ ՎԻԶՈՒԱԼ ՀՈԳԵԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

Խոսնակ՝ Գրիգոր Բադալյան

75000 AMD

97000 AMDՆերառված դասեր ՝ 18
Մակարդակ՝ բարձր
Շուտով
ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ ՎԻԶՈՒԱԼ ՀՈԳԵԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

Դասընթացի մասին

 ՊՐՈՖԱՅԼԻՆԳԻ․ Վիզուալ հոգեդիագնոստիկա (մարդկանց «կարդալու» լավագույն մեթոդիկան)
 
Համաձայն ե՞ք, որ մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողությունը շատ կարևոր և պիտանի հմտություն է։
 Իսկ հոգետեսակի իմացությունը թույլ է տալիս հասկանալ մարդկանց, ազդել նրանց որոշման կայացման վրա, գտնել մոտեցում բոլորի հետ և ավելի արդյունավետ հարաբերություններ հաստատել կյանքի տարբեր ոլորտներում, օրինակ․
- կարիերայում,
- բիզնեսում,
- վաճառքում,
- լսարանի հետ փոխհամագործակցության ընթացքում,
- անհատականան ​​բրենդի զարգացման մեջ,
- անձնական հարաբերություններում,
- ամենուր, որտեղ կա անձ-անձ շփում:
 «Հոգետեսակները պրոֆայլինգի մեջ» դասընթացն այսօր արդյունավետ և մատչելի գործիք է, որը թույլ է տալիս բաց գրքի պես կարդալ ձեր ողջ միջավայրը:
ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 ԲԼՈԿ 1․ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍ։

  • Ինչ է պրոֆայլինգը
  • Հոգետիպաբանության ընդհանուր սկզբունքները պրոֆայլինգի մեջ։
  • Հոգետեսակի դերը և նշանակությունը էվոլուցիայի ընթացքում։
  • Հոգեգրաֆիա և հոգետեսակների քարտեզագրում:
  • Հոգետեսակ հասկացության ներածություն:
  • Ինչ է դա և ինչու ուսումնասիրել այն:
  • Ի՞նչ օգուտներ է տալիս ձեռք բերված գիտելիքները և կյանքի որ ոլորտներում այն ​​կարող է կիրառվել:
  • Ինչ է խառնվածքը։
  • Ինչ է բնավորությունը։
  • Ինչ է պահանջմունքային համակարգը։
  • Ինչ է բազային հույզը։
  • Որոնք են նյարդային համակարգի առաձնահատկությունները։

ԲԼՈԿ 2․

  • Էպիլեպտոիդ, պարանոյալ, հիպերտիմ, հիստերոիդ, էմոտիվ, շիզոիդ և տագնապային հոգետեսակների․
  • արտաքին տեսք և անձնական տարածքը,
  • խոսքի պատտերներ և լինգվիստիկա,
  • դիմախաղ և ժեստիկուլյացիա,
  • կյանքի ոճ, բազային համոզմունքներ և աշխարհի պատկեր,
  • արժեքներ, պահանջմունքներ և այլ չափորոշիչներ
  • մտածողության ոճ,
  • բազային հույզ
  • անձնային որակներ և բնավորություն,
  • ընդունակություններ և աշխատանքային գործունեություն։
 ԲԼՈԿ 3․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ՎԱՃԱՌՔ
Ինչպես առաջարկել ձեր ապրանքներն ու ծառայությունները հոգետեսակներից յուրաքանչյուրին, որպեսզի նրանք չկարողանան հրաժարվել Ձեր առաջարկից: Մարկետինգային տեխնիկաներ և հնարքներ։
 ԲԼՈԿ 4․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ՍՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Ինչպես է մարդը ստում ելնելով իր հոգետեսակից։ Ինչի վրա ուշադրություն դարձնել ստախոսին բացահայտելու համար։
 ԲԼՈԿ 5․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային ինչ առաջադրանքներ են լավագույնս կատարում յուրաքանչյուր հոգետեսակը: Այս գիտելիքների հիման վրա աշխատողներ ընդունելով՝ դուք ապահովում եք ձեր ընկերության հաջողությունը:
 ԲԼՈԿ 6․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես շփվել յուրաքանչյուր հոգետեսակի հետ՝ ցանկալի արդյունք ստանալու համար։ Տարբեր մակարդակներում բանակցություններում ազդեցության լծակները։ Ինչպես ստեղծել բանակցությունների ռազմավարություն կոնկրետ հոգետեսակի հետ։
 ԲԼՈԿ 9․ ՀՈԳԵՏԵՍԱԿԸ և ՁԵՐ ԲՐԵՆԴԸ
Ինչպես շփվել ձեր լսարանի հետ, Ինչպե՞ս ստիպել սպառողներին սիրահարվել ձեր ապրանքանիշին, դառնալ լավագույնն ու անփոխարինելին։
 ԲԼՈԿ 8․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
Ինչպե՞ս ազդել հոգետեսակներից յուրաքանչյուրի վրա՝ կախված հստակ առաջադրանքից՝ ֆրուստրացնել, մոտիվացնել, հիասթափեցնել, ոգեշնչել, զայրացնել, մտերմացնել քո հետ և այլն:
 ԲԼՈԿ 9․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ՄՏԵՐՄԱՑՈՒՄ
Ինչպես շփվել ամեն հոգետեսակի հետ, որպեսզի սկսեն վստահել և համակրել ձեզ։
 ԲԼՈԿ 10․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ՀՈԳԵՃՆՇՈՒՄ
Ինչպես նպատակային ազդեցություն ունենալ ամեն հոգետեսակի հոգեբանական խոցելիություններին, նրանց հոգեճնշելու նպատակով։
 ԲԼՈԿ 11․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես շփվել ամեն հոգետեսակի հետ և ում հետ ինչպիսի հարաբերություն են կառուցում ամեն հոգետեսակները։
 ԲԼՈԿ 12․ ՀՈԳԵՏԵՍԱԿ և ՎԱՐՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Ինչպես կանխատեսել ամեն հոգետեսակի վարքը կախված իրավիճակից։
 ԲԼՈԿ 13․ԱՆՁԻ ԷՎԵԼՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Ինչ է անձի էվոլուցիան և ինչպես է այն ձևավորվել։
 ԲԼՈԿ 14․ ԱՌՈՂՋ և ՆԵՎՐՈՏԻԿ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Ինչ է տեղի ունենում անձի հետ մանկությունում, ինչ հոգետրավմաներ է ստանում, որը բերում է անձի նևրոտիզմի զարգացման
 ԲԼՈԿ 15․ ԱՆՁԻ ՊՐՈՖԱՅԼԻՆԳ
Անձի հոգեբանական նկարագրի վերհանումը հոգետեսակից դուրս։
 
 Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ
  • Բանակցողներ և ձեռնակրատերեր։ Կկարողանաք արագ ընդհանուր լեզու գտնել, առարկությունները լուծել և շահավետ գործարք կնքել։
  • Ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ, ովքեր այս կամ այն ​​կերպ շփվում են աշխատավայրում մեծ թվով մարդկանց հետ։
  • Հացվաքագրողներ և HR մասնագետներ։ Թույլ է տալիս հասկանալ մարդու հոգեբանական մանրամասն նկարագրությունը, նրա հնարավորություններն ու հետաքրքրությունները շփման առաջին րոպեներից:
  • Ծնողներ, ովքեր պետք է բարելավեն հաղորդակցումը իրենց երեխաների հետ:
  • Հոգեբաններ, քոուչներ, բոլորը ովքեր ուսումնասիրում են հոգեբանություն: Դասընթացը թույլ կտա ձեզ սովորել նոր գործիքներ, որոնք կարող էին բացակայել ձեր զինանոցում։
  • Զույգերի համար, ովքեր որոշակի դժվարություններ են զգում հարաբերություններ կառուցելիս:
  • Հաճախ տարբեր զույգերը վիճում են մանրուքների պատճառով՝ միմյանց չհասկանալով, հենց այն պատճառով, որ հաշվի չեն առնում իրենց հոգետեսակների տարբերությունը։
  • Ժամանակակից մարդուն։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զարգանալ և «ընթանալ ժամանակի հետ»։ Մեր օրերում դժվար է արդյունավետ լինել կյանքի ցանկացած ոլորտում առանց նման գիտելիքների:
 ՏՎՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԽՈՐՆ Է ՈՒ ԾԱՎԱԼՈՒՆ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊՐԱԿՏԻԿ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ԿՃԱՆԱՉԵՔ ՄԱՐԴՈՒՆ։

ԿԱՐԵՎՈՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ. Դասընթացի անցկացման մեթոդաբանությունը՝

  • Դասախոսություն, տեսական հատվածի յուրացման նպատակով
  • ֆոտո և տեսանյութի վերլուծություններ
  • Հատուկ առաջադրանքներ

ԿԱՐԵՎՈՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

  • Տրվելու է դասընթացի ձայնագրության մշտական հասանելիություն։
  • Տրվելու է ամբողջ դասընթացի PDF տարբերակով նյութը, ավելի քան 500 էջ։
  • Վերլուծված նկարներ և տեսանյութեր։
 ԿԱՐԵՎՈՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
  •  Դասընթացի սկիզբը՝ ապրիլի 6-ից, շաբաթվա օրեր՝ շաբաթը 2 օր (ըստ պայմանավորվածության)
  •  Ժամաքանակը՝ 40 ժամ, 2 ժամ տևողությամբ
  •  Դասընթացի ֆորմատը՝ առցանց (ամփոփումը՝ առդեմ)
  •  Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայական BEHAVIORAL ACADEMY-ի կողմի
 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ
Դասընթացն արժե 75 000 դրամ, բայց մինչ ապրիլի 6-ը 50 տոկոս վճարելու դեպքում այն կարժենա 55 000 դրամ։
Նաև ընդհանուր վճարումը հնարավոր է կատարել մինչ դասընթացի ավարտ, նաև մաս-մաս։

 ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ․

  1. Գրանցվում եք ստորև առկա հղումով
  2. Ձեզ հետ կապվում ենք մի քանի օրվա ընթացքում
  3. Ֆիքսում ենք Ձեր տեղը մասնակիցների շարքում
  4. Կամ միանգամից կայքից գ&

Ինչ կսովորես այս դասից


Մենք կսովորենք հնարավորին կարճ ժամանակահատվածում գնահատել նպատակային անձի՝
  • Նյարդային համակարգի առանձնահատկությունը
  • Բազային հույզը
  • Մարմնակազմաբանությունը
  • Հագուստի ոճը և արտաքին տեսքի առանձնահատկությունը
  • Ոչ վերբալ վարքը
  • Ձայնը
  • Խոսքը
  • Բնավորությունը
  • Հետաքրքրությունները
  • Համոզմունքները
  • Արժեքները
  • Պահանջմունքները
  • Խոցելի թիրախները
  • Տարածքի ձևավորման առանձնահատկությունը և հոգեբանական այլ չափորոշիչները, որի միջոցով վերհանելով նրա հոգետեսակը, կկառուցենք վերջինիս հետ հաղորդակցման մոդելը կամ նպատակային ռազմավարության իրականացումը։

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

  •  Ինչպես է տեղի ունեցել հոգեկանի, հոգետեսակի ու անձի էվոլուցիոն ձևավորումը։
  • Ինչ է հոգետեսակը և ինչո՞ւ է պետք դրանք իմանալ և ուսումնասիրել: Յուրաքանչուր հոգետեսակի մանրամասն նկարագրություն, ինչպես նաև նրանց հետ փոխգործակցության ռազմավարություններ:
  • Հատուկ գործիքներ, որոնք թույլ են տալիս կառավարել հաղորդակցումը և վերահսկել իրավիճակը:
  • Կսովորեք ճանաչել սուտը մարդկանց հետ շփվելիս:
  • Նախապես ստեղծեք անհրաժեշտ ռազմավարություն կոնկրետ մարդկանց հետ շփվելիս՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
  • Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակներ առավելագույն օգուտով հեշտությամբ լուծելու ունակություն:
  • Սովորեք ճանաչել թունավոր մարդկանց փոքրիկ հնարքները և դիմակայել բոլոր հնարավոր մանիպուլյացիաներին:
  • Կկարողանաք համաձայնության գալ աշխատանքային վնասակար գործընկերոջ կամ չզիջող բարեկամի հետ։

Ներառված դասեր

Առաջիկա դաս

Խոսնակ՝

Գրիգոր Բադալյան

Հոգեբանության մագիստրոս, վարքի հոգեբանական վերլուծության  մասնագետ, դիպլոմավորված պրոֆայլեր, բիզնես քոուչ։

Սովորել է ԵՊՀ  Հոգեբանության ամբինոում

Անցել է հետևյալ վերապատրաստումները․

Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”

Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»

Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա  «Կիրառական հոգեբանության կենտրոն»

Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”

ՄՌԿ HireNet

Հեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների

Բոլոր աշխատությունները հայալեզու գրականության ոլորտում միակն են այս պահին:


Հեղինակ կազմող է 30-ից ավելի դասընթացների և վերապատրաստման ծրագրերի։