Օնլայն
18Մար-16Հուլ

Սկիզբ

16:00 (UTC )

«ՊՐՈՖԱՅԼԻՆԳ»․ Կարդա՛ մարդկանց վարքը մարմնի լեզվի վերլուծության միջոցով

Խոսնակ(ներ)՝ Գրիգոր Բադալյան

99000 AMD

123000 AMDՆերառված դասեր ՝ 35
Մակարդակ՝ միջին
0օր
0ժամ
0րոպե
0վայրկյան
«ՊՐՈՖԱՅԼԻՆԳ»․ Կարդա՛ մարդկանց վարքը մարմնի լեզվի վերլուծության միջոցով

Դասընթացի մասին

🧠 «ՊՐՈՖԱՅԼԻՆԳ»․ Կարդա՛ մարդկանց վարքը մարմնի լեզվի վերլուծության միջոցով
 
Դարձիր այն մարդը, ով կարողանում է տեսնել այն, ինչ մյուսները չեն նկատում։
Այս դասընթացը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել հասկանալ մարդու ոչ խոսքային վարքը, բացահայտել գաղտնի մտադրությունները, ճանաչել սուտը, վերլուծել ոչ վերբալ ազդանշանները, անցկացնել հարցաքննություն և հետաքննություն՝ գիտական և պրակտիկ մեթոդների միջոցով։
________________________________________
 
🔍 Ի՞նչ եք սովորելու դասընթացի ընթացքում
Դասընթացը կառուցված է պրոֆայլինգի գիտական և կիրառական հիմքերի վրա և ներառում է․
▪ Բազային հասկացություններ և պրոֆայլինգի հիմքեր
▪ Ոչ վերբալ վարքի և ստի բացահայտման պատմություն
▪ Մարդու վարքի բազմաշերտ կառուցվածքի վերլուծություն
▪ Մարդու հիմնական բնազդների և դրանց ադապտացման մեխանիզմների ուսումնասիրություն
▪ Վարքի էթոլոգիական և էվոլուցիոն հիմքեր
▪ Դեսմոնդ Մորիսի վարքի վերլուծական մոտեցումներ
▪ Ռեֆլեքսների և ավտոմատ արձագանքների դերը վարքում
▪ Հույզի էվոլուցիոն տեսություն
▪ Մարդու և կենդանու վարքային նմանություններն ու տարբերությունները
▪ Զոոլոգիայի և էթոլոգիայի վարքային մոդելներ
▪ Պաշտպանական և ադապտիվ վարքային մեխանիզմներ
▪ Բնավորության գծերի էվոլուցիոն նշանակություն
▪ Մարդու հոգեբանական կառուցվածքի էվոլուցիոն վերլուծություն
▪ Մարմնական և հոգեբանական փոխկապակցվածություն
▪ Սթրեսի առաջացման և հակազդման մեխանիզմներ
▪ Լիմբիական համակարգն ու հակազդման 3 միջոցները
▪ Ոչ վերբալ վարքի ամբողջական քարտեզ
▪ Ճշմարտախոսության լեզվաբանական առանձնահատկություններ
▪ Ստի բացահայտման մեթոդներ՝ խոսքի, ձայնի, դիմախաղի և մարմնի լեզվի միջոցով
▪ Հարցազրույցի անցկացման խորքային տեխնոլոգիաներ
▪ Խոստովանություն ստանալու հոգեբանական մեթոդներ
▪ Տեսանյութերի և ֆոտոների պրոֆեսիոնալ վերլուծություն (տարբեր քաղաքական գործիչների, սերիական մարդասպանների և այլ հայտնի անձանց իրական հարցազրույցներից)
▪ Դիտողականության զարգացում՝ Շերլոկ Հոլմսի ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդով (հզոր գործիքակազմ ու տարբեր գործերի քննում)
________________________________________
 
🧠 Դասընթացը հիմնված է առաջատար գիտնականների տեսությունների, պրակտիկ պրոֆայլերների և անձնական փորձի վրա
▪ Չարլզ Դարվին
▪ Ռոբերտ Սապոլսկի
▪ Դեսմոնդ Մորիս
▪ Պոլ Էկման
▪ Ռոբերտ Պլուտչիկ
▪ Կառլ Գուստավ Յունգ
▪ Կերոլ Իզարդ
▪ Հանս Սելյե
▪ Ուոլտեր Քենոն
▪ Կոնրադ Լորենց
 
Պրակտիկ պրոֆայլերներ
 
▪ Եվգենի Սպիրիցա
▪ Ալեկսեյ Ֆիլատով
▪ Ջո Նավարրո
▪ Ջոն Դուգլաս
▪ Ռոբերտ Ռեյսլեր
________________________________________
 
🎯 ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԴԱՍԸԹՆԱՑԸ
✔ Իրավապահ և անվտանգության ոլորտի մասնագետներ
✔ Իրավաբաններ և քննիչներ
✔ Հոգեբաններ և ուսանողներ
✔ Բիզնես և բանակցային ոլորտի ներկայացուցիչներ
✔ ՄՌԿ մասնագետներ և հավաքագրողներ
✔ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ մարդկանց վարքը խոր մակարդակում
________________________________________
 
🎯 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
📅 Օրը և ժամը՝ մարտի 18-ից (երեքշաբթի և հինգշաբթի օրերին) ժ․ 20։00-22։00։
⏱ Ձևաչափը՝ առցանց (Google meet )
📍 Ժամանակահատված՝ ընդհանուր 50 + ժամ (30 հանդիպում)
🎓 Դասընթացավար՝ հոգեբան-պրոֆայլեր Գրիգորի Բադալյան
________________________________________
 
📘 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՏՐՎԻ
✔ Դասընթացի ձայնագրության մշտական հասանելիությունը (անմիջապես դասընթացից հետո)
✔ Դասընթացի գրավոր ամբողջ նյութը (PDF 1500+ էջ)
✔ Մասնակցության էլեկտրոնային վկայական
________________________________________
 
💰 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ
✔ Դասընթացն արժե 123 000 դրամ, բայց մինչ մարտի 13-ը գրանցվելու ու կանխավճար անելու դեպքում կարժենա 99 000 դրամ։
✔ Դասընթացի վճարը հնարավոր է կատարել մաս-մաս, ամեն ամիս, մինչ դասընթացի ավարտ։
👉 Խմբում նախատեսված է սահմանափակ քանակությամբ մասնակիցներ՝ արդյունավետ ուսուցումն ապահովելու համար։
________________________________________
 
📩 ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
1․ Գրանցվում եք ստորև առկա հղումով (հարցերի դեպքում զանգահարեք +37495077206)
2․ Ձեր հեռախոսահամարը ներառում ենք Whats app փակ խմբում (դասընթացի համանուն)
3․ Ֆիքսում ենք Ձեր տեղը մասնակիցների շարքում

Գրանցվե՛ք հիմա ստորևէ առկա հղմամբ։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfvQDnCaxdVYVe836IbQ7rDobM3W3m_HMlOqvMda57UrVrsmQ/viewform

Ինչ կսովորես այս դասից

 

🚀 ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՀԵՏՈ ԴՈՒՔ ԿԻՄԱՆԱՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ


✔ Ճանաչել թաքնված վարքային ազդանշանները
✔ Բացահայտել սուտը տարբեր մակարդակներում
✔ Վերլուծել մարդկանց հույզերն ու վարքը
✔ Կանխատեսել մարդու վարքային հակազդումները
✔ Ավելի արդյունավետ վարել հարցազրույցներ և բանակցություններ
✔ Տիրապետել հարցաքննության արվեստին
✔ Անցկացնել ծառայողական ներքին հետաքննություններ
 

Ներառված դասեր

Առաջիկա դաս

Խոսնակ(ներ)՝

Գրիգոր Բադալյան

Հոգեբանության մագիստրոս, վարքի հոգեբանական վերլուծության  մասնագետ, դիպլոմավորված պրոֆայլեր, բիզնես քոուչ։

Սովորել է ԵՊՀ  Հոգեբանության ամբինոում

Անցել է հետևյալ վերապատրաստումները․

Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”

Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»

Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա  «Կիրառական հոգեբանության կենտրոն»

Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”

ՄՌԿ HireNet

Հեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների

Բոլոր աշխատությունները հայալեզու գրականության ոլորտում միակն են այս պահին:


Հեղինակ կազմող է 30-ից ավելի դասընթացների և վերապատրաստման ծրագրերի։