Օնլայն
18Մար-30Ապր

Սկիզբ

16:00 (UTC )

ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՖԱՅԼԻՆԳ ԵՎ ՀՈԳԵՏԵՍԱԿՆԵՐ

Խոսնակ(ներ)՝ Գրիգոր Բադալյան

50000 AMD

73000 AMDՆերառված դասեր ՝ 14
Մակարդակ՝ միջին
0օր
0ժամ
0րոպե
0վայրկյան
ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՖԱՅԼԻՆԳ ԵՎ ՀՈԳԵՏԵՍԱԿՆԵՐ

Դասընթացի մասին

 ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՖԱՅԼԻՆԳ ԵՎ ՀՈԳԵՏԵՍԱԿՆԵՐ
Ինչպե՞ս կարդալ մարդուն նրա սոցիալական ցանցերից
 
🔐 Առցանց գործնական դասընթաց
________________________________________
 
❗ Երբևէ մտածե՞լ եք՝
* Ինչպե՞ս հասկանալ մարդու բնավորությունը միայն նրա էջից
* Ինչո՞ւ որոշ մարդիկ անմիջապես վստահություն են ներշնչում, իսկ մյուսները՝ ոչ
* Ինչպե՞ս բացահայտել մարդու իրական հոգետեսակը սոցցանցերում
* Ինչպե՞ս հասկանալ՝ ում հետ ինչպես բանակցել կամ վաճառել
Այս դասընթացը ձեզ կտա ՀՍՏԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ, թե ինչպես վերլուծել մարդու հոգետեսակը նրա թվային հետքերով։
________________________________________
 
👨‍🏫 Դասընթացի մասին
 
Սա պրոֆեսիոնալ առցանց ծրագիր է, որտեղ դուք ԿՍՈՎՈՐԵՔ՝
✅ ինտերնետ պրոֆայլինգի ամբողջական մեթոդաբանություն
✅ մարդու հոգետեսակի բացահայտում սոցհարթակներում
✅ վարքային և լեզվաբանական թվային վերլուծություն
✅ ինչպես կիրառել սա բանակցություններում, վաճառքում և աշխատանքում
Դասընթացը կառուցված է գործնական պրոֆայլինգային մոտեցմամբ։
________________________________________
 
📚 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ
 
🔹 ՄՈԴՈՒԼ 1 — Ինտերնետ պրոֆայլինգի հիմունքներ
* Ինչ է ինտերնետ պրոֆայլինգ
* Ինչ ինֆորմացիա կարելի է պարզել սոց․ հարթակներից
* Հավաքագրվող ինֆորմացիայի կազմը
* Բազային հոգետեսակ և սոցիոտեսակ
* Թվային հետքերի ընթերցման սկզբունքներ
________________________________________
 
🔹 ՄՈԴՈՒԼ 2 — 8 հոգետեսակների խորքային վերլուծություն
Ծանոթացում հետևյալ հոգետեսակներին․
* էպիլեպտոիդ
* պարանոյալ
* հիպերթիմ
* հիստերոիդ
* շիզոիդ
* էմոտիվ
* տագնապային
* գիպոտիմ
 
Յուրաքանչյուրի համար կքննարկենք․
 
* պահանջմունքներ
* բազային հույզ
* համոզմունքներ
* բնավորության գծեր
* արժեքային համակարգ
* գործունեության նախընտրություններ
* արտաքին տեսքը
* ոչ վերբալ վարքը
* մտածողությունն ու խոսքը
* տարածքի ձևավորման առանձնահատկությունը
* կկատարենք վիդեովերլուծություններ
________________________________________
 
🔹 ՄՈԴՈՒԼ 3 — Հոգետեսակները սոցհարթակներում
Դուք կսովորեք կարդալ մարդուն նրա էջից՝
* հրապարակումների դինամիկա
* ռեպոստների վերլուծություն
* գնահատողական (լայք) վարք
* լեզվաբանական պրոֆիլ համացանցում
* բառապաշար և խոսքի կառուցվածք
* մտածողության առանձնահատկություններ
________________________________________
 
🔹 ՄՈԴՈՒԼ 4 — Վիզուալ և վարքային թվային վերլուծություն
* լուսանկարների ընդհանուր բնույթ
* սելֆիներ
* կերպարային ներկայացում
* գունային վարքագիծ
* լուսանկարի միջավայր
* տեսանյութերի վերլուծություն
* ընկերների ցանկ
* սոցիալական դիստանցիա
_____________________________________
 
🔹 ՄՈԴՈՒԼ 5 — Գործնական կիրառություն
Ամենաարժեքավոր հատվածը․
* ինչպես բանակցել յուրաքանչյուր հոգետեսակի հետ
* հոգետեսակ և վաճառք
* գործունեության ընտրություն և գործնական որակներ
* վերջնական դիագնոստիկ կանոն
* աղյուսակային ամփոփումներ
* արագ պրոֆայլինգային սխեմաներ
________________________________________
 
🎯 Ո՞ւմ համար է այս դասընթացը
✔ վաճառքի մասնագետների
✔ HR և ռեքրութերների
✔ ղեկավարների և մենեջերների
✔ հոգեբանների և քոուչների
✔ իրավապահ և անվտանգության ոլորտի աշխատողների
✔ և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են մարդկանց հետ
________________________________________
 
📍 Ձևաչափը
📌 Առցանց (Live)
📌 Գործնական օրինակներով
📌 Հարցուպատասխանով
________________________________________
 
📘 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՏՐՎԻ
✔ Դասընթացի ձայնագրության մշտական հասանելիությունը (անմիջապես դասընթացից հետո)
✔ Դասընթացի գրավոր ամբողջ նյութը (PDF 300+ էջ)
✔ Մասնակցության էլեկտրոնային վկայական
________________________________________
 
🎯 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
📍 Օրը և ժամը՝ մարտի 18-ից (չորեքշաբթի և հինգշաբթի օրերին) ժ․ 20։00-22։00։
📍 Ձևաչափը՝ առցանց (Google meet )
📍 Ժամանակահատված՝ ընդհանուր 25-30 + ժամ (15 հանդիպում)
📍 Դասընթացավար՝ հոգեբան-պրոֆայլեր Գրիգորի Բադալյան
________________________________________
 
💰 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ
✔ Դասընթացն արժե 73 000 դրամ, բայց մինչ մարտի 13-ը գրանցվելու ու կանխավճար անելու դեպքում կարժենա 50 000 դրամ։
✔ Դասընթացի վճարը հնարավոր է կատարել մաս-մաս, ամեն ամիս, մինչ դասընթացի ավարտ։
👉 Խմբում նախատեսված է սահմանափակ քանակությամբ մասնակիցներ՝ արդյունավետ ուսուցումն ապահովելու համար։
________________________________________
 
📩 ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
1․ Գրանցվում եք ստորև առկա հղումով (հարցերի դեպքում զանգահարեք +37495077206
2․ Ձեր հեռախոսահամարը ներառում ենք Whats app փակ խմբում (դասընթացի համանուն)
3․ Ֆիքսում ենք Ձեր տեղը մասնակիցների շարքում
Գրանցվե՛ք հիմա ստորևէ առկա հղմամբ։

Ինչ կսովորես այս դասից

🚀 Ի՞նչ արդյունք կստանաք
Դասընթացից հետո դուք կիմանաք, թե ինչպես․
 
✅ արագ կողմնորոշվել մարդու հոգետեսակում
✅ կարդալ մարդուն նրա սոցիալական էջից
✅ հասկանալ՝ ում հետ ինչպես խոսել
✅ բարձրացնել բանակցությունների արդյունավետությունը
✅ ավելի ճշգրիտ վաճառել մարդկանց տարբեր տեսակներին
✅ տեսնել այն, ինչ ուրիշները չեն նկատում

Ներառված դասեր

Առաջիկա դաս

Խոսնակ(ներ)՝

Գրիգոր Բադալյան

Հոգեբանության մագիստրոս, վարքի հոգեբանական վերլուծության  մասնագետ, դիպլոմավորված պրոֆայլեր, բիզնես քոուչ։

Սովորել է ԵՊՀ  Հոգեբանության ամբինոում

Անցել է հետևյալ վերապատրաստումները․

Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”

Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»

Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա  «Կիրառական հոգեբանության կենտրոն»

Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”

ՄՌԿ HireNet

Հեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների

Բոլոր աշխատությունները հայալեզու գրականության ոլորտում միակն են այս պահին:


Հեղինակ կազմող է 30-ից ավելի դասընթացների և վերապատրաստման ծրագրերի։