Հաճախ տրվող հարցեր

Դասընթացները նախատեսված են բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքված են հոգեբանությամբ, ներառյալ՝ անձնային աճով, միջանձնային հարաբերություններով, մարդկանց հետ արդյունավետ շփմամբ, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ, սթրեսի կառավարմամաբ և շատ այլ թեմաներով։  

Մենք առաջարկում ենք օնլայն և օֆֆլայն դասեր՝ ուղղված անձնային աճին՝ ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ինքնագնահատական, սթրեսի նվազեցում,ծնող-երեխա խնդիրներ, հաղորդակցման հմտություններ, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն: Այս դասընթացները ձեռք բերելով՝ Դուք ստանում եք դրանց հասանելիություն աշխարհի ցանկացած վայրից՝ առանց ժամկետային սահմանափակման։ Հոգեբանական դասընթացների թեմաները շատ բազմազան են և նպաստում են ինքնակրթությանը, հարաբերությունների բարելավմանը, օգնում են առավել լավ հասկանալ մարդկային հարբերությունները։  

Այո, դասընթացի մասնակիցներին տրվում է էլեկտրոնային վկայական։ Բնապահպանական նկատառումներից ելնելով՝ տպագրած վկայագիր կտրամադրվի միայն մասնակիցներին, ովքեր կունենան դրա կարիքը։

Այո, հասանելի է կայքի հեռախոսային տարբերակը, որի համար անհրաժեշտ է ներբեռնել UTEACH հավելվածը։

Այո, մենք մատուցում ենք ինչպես առկա, այնպես էլ առցանց հոգեբանական խորհրդատավություն (հոգեբանական թերապիա)։ Ընդ որում՝  առցանց հոգեբանական խորհրդատվությունն իր արդյունավետությամբ չի զիջում օֆլայնին, ավելին՝ այն տալիս է հնարավորություն միանալու աշխարհի ցանկացած վայրից։ 

Հոգեթերապիան (հոգեբանական խորհրդատվությունը) կարող է օգնել լուծելու մի շարք խնդիրների, այդ թվում՝ անհանգստությունը և դեպրեսիան։ Ինչպես նաև թերապիայի միջոցով հնարավոր է բարելավել միջանձնային հարաբերությունների խնդիրները, սթրեսի կառավարումը, ինքնագնահատականը և անձնային աճը: Մեր փորձառու թերապևտներն այստեղ են՝ աջակցելու բարելավել Ձեր էմոցիոնալ ինտելեկտը (emotional inteligence) և ապրել ներդաշնակ։