Դասընթացի մասին
ՍՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԽՈՍՔԻ ՄԻՋՈՑՈՎ
Իսկ դուք կարողանու՞մ եք զրուցակցի խոսքից հասկանալ ստում է նա, թե ոչ
Շատերը կարծում են, որ ստի բացահայտման համար կարևոր է լավ իմանալ մարմնի լեզուն:
Իհարկե այն կարևոր է, բայց ստի բացահայտման համատեքստում շատ կարևոր է հատկապես խոսքի՛ առանձնահատկությունը:
Դասընթացի ժամանակ խոսում ենք.
- որն է ստի սահմանումը
- որոնք են ստելու 2 հիմնական միջոցները
- որոնք են պասիվ (լուռ) ստելու 10 մարտավարությունները
- որոնք են ակտիվ (աղճատում) ստելու 7 մարտավարությունները
- ձայնի առանձնահատկությունը ստելու համատեքստում
Անցնելով դասընթացը Դուք կամա, թե ակամա առավել ուշադիր կլինեք մարդկանց խոսքի առանձնահատկությանը ու կկարողանաք գնահատել նրանց փոխանցած տեղեկատվության հավաստիության աստիճանը:
Դասընթացը նախատեսած է.
- հարցազրուցավարների համար
- ուժային կառույցի ներկայացուցիչների համար (քննիչներ, օպերատիվ աշխատողներ և այլն)
- անվտանգության աշխատակիցների համար
- բանակցություններ վարողների համար (բիզնես-բանակցություն, մեդիացիա և այլն)
- ցանկացած անձի համար, ով անհրաժեշտություն ունի գնահատել այլոց փոխանցած տեղեկատվության հավաստիության աստիճանը ու բացահայտել սուտը
Դասընթացը վարում է հոգեբան-պրոֆայլեր Գրիգորի Բադալյանը։
Եթե ավտոմատ միացումը չի ստացվում, ապա կարող եք լրացնել ստորև առկա հղումը և մենք կկապվենք Ձեզ հետ․
https://forms.gle/Mo2bJdACZn4LfnwcA
