ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ ՎԱՐՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

0
(0 Կարծիքներ)

Տևողություն 11 ժ․ 18 ր․

Արժեքը ՝

60000 AMD 89000 AMD Գնել հիմա
ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ ՎԱՐՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Դասընթացի մասին

🔥 ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ ՎԱՐՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
 
Կարողանու՞մ եք վերլուծել մարդկանց վարքը, կառավարել և կանխատեսել այն։
Կարծում եմ դետեկտիվ գրականությունից ծանոթ եք Շերլոկ Հոլմսի կամ Էրքյուլ Պուարոյի հերոսներին, ովքեր փոքրագույն նշաններից կարողացել են «կարդալ» մարդկանց ու բացահայտել նրանց։
 
Կարծես այն հեշտ է թվում, բայց իրականում պահանջում է մարդկանց հոգեկան համակարգի խորքային իմացություն, որը թույլ է տալիս նրանց «կարդալ բաց գրքի պես» ու կառավարել վարքը։
 
☝️ Դասընթացը անցկացնում է հատուկ ծառայությունների նախկին հոգեբան, Behavioral Academy հոգեբանական առցանց դպրոցի հիմնադիր, «Մանթաշյանց գործարարների միության» էքսպերտ-պրոֆայլեր Գրիգորի Բադալյանը:
 
🎯 «Անձի պրոֆայլինգ» դասընթացն այսօր արդյունավետ և մատչելի գործիք է, որը թույլ է տալիս բաց գրքի պես «կարդալ» ձեր ողջ միջավայրն ու կառավարել այն, կիրառելով բիզնես գործունենության կամ առօրյա կյանքում:
 
❓ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ
• Բանակցողներ և ձեռնարկատերեր։ Կկարողանաք արագ ընդհանուր լեզու գտնել, առարկությունները լուծել և շահավետ գործարք կնքել։
• Ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ, ովքեր այս կամ այն կերպ շփվում են աշխատավայրում մեծ թվով մարդկանց հետ։
• Հավաքագրողներ և HR մասնագետներ։ Թույլ է տալիս հասկանալ մարդու հոգեբանական մանրամասն նկարագրությունը, նրա հնարավորություններն ու հետաքրքրությունները շփման առաջին րոպեներից:
• Հատուկ ծառայության և օպերատիվ աշխատակիցներ։ Ում համար կարևոր է նպատակային անձի հավաքագրումն ու նպատակային կոնտակտները։
• Ծնողներ, ովքեր պետք է բարելավեն հաղորդակցումը իրենց երեխաների հետ:
• Հոգեբաններ, քոուչներ, բոլորը ովքեր ուսումնասիրում են հոգեբանություն: Դասընթացը թույլ կտա ձեզ սովորել նոր գործիքներ, որոնք կարող էին բացակայել ձեր զինանոցում։
• Զույգերի համար, ովքեր որոշակի դժվարություններ են զգում հարաբերություններ կառուցելիս:
• Հաճախ տարբեր զույգերը վիճում են մանրուքների պատճառով՝ միմյանց չհասկանալով, հենց այն պատճառով, որ հաշվի չեն առնում իրենց անձի տարբերությունը։
• Ժամանակակից մարդուն։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զարգանալ և «ընթանալ ժամանակի հետ»։ Մեր օրերում դժվար է արդյունավետ լինել կյանքի ցանկացած ոլորտում առանց նման գիտելիքների:
 
 
💥 ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
 
🎯 ԲԼՈԿ 1․ԱՆՁԻ ԷՎԵԼՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Որն է անձի կառուցվածքը, ինչ է անձի էվոլուցիան և ինչպես է այն ձևավորվում։
 
🎯 ԲԼՈԿ 2․ ԱՌՈՂՋ և ՆԵՎՐՈՏԻԿ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
• Անձի զարգացում
• Հոգեբանական վերքերի ձևավորման առանձնահատկություն
• Թերարժեքության անգիտակցական վերքի ձևավորում
• Մարդու իդեալական ես կերպարը ինչպես ինքնաաջակցման միջոց
 
🎯 ԲԼՈԿ 3․ ԱՆՁԻ ՊՐՈՖԱՅԼԻՆԳ
• Հոգեբանական նկարագիր կազմելու հիմնական 8 բաղադրիչները
1․ Պահանջմունքի նշանակությունն ու տեսակները
2․ Համոզմունքների նշանակությունն ու տեսակները
3․ Ինչ է բնավորությունը և որն է դրա նշանակությունը
4․ Ինչ է արժեքը և որն է դրա նշանակությունը
5․ Ինչ է հետաքրքրությունը և որն է դրա նշանակությունը
6․ Ինչ է անձի ընտրությունը և որն է դրա նշանակությունը
7․ Բազային հույզն ու դրա նշանակությունը
8․ Մոտիվացիան և նպատակը
 
🎯 ԲԼՈԿ 4․ ԱՆՁԻ ՀՈՒԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ
• Բազային հույզերի տեսակները, վերհանման և կառավարման միջոցները
• Ինչ է մարդու անձնային և հուզական հասունությունը և որոնք են վկայող 100 նշանները
• Մարդու հուզական ցածր ինտելեկտի նշաններ, բացատրություն և մանիպուլյացիայի ձևեր
 
🎯 ԲԼՈԿ 5․ ԱՆՁԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Անձի ենթարկվելիությունը արտաքին ազդեցություններին (4 կետ)
• Անձի թաքնված կողմերը (4 կետ)
• Սոցիալական կոնֆլիկտներ
• 30 հոգետրավմայի առաջացման մանկական և հասուն տարիքի պատճառներ, հետևանքը, դրա մանիպուլացման ու մտերմացման տեխնիկաներ
• Լրացուցիչ 50 տրավմատիկ վախեր և դրանց բացատրությունները
• Մարդկանց հոգեբանական 30 թուլությունները վերհանելու միջոցները, դրանց նշանները, մանիպուլացման միջոցները
• Մարդու 20 բարդույթները, դրանց վերհանման, մանիպուլացման ու մտերմացման միջոցները
• Մարդու դժվարությունների 20 տեսակները ու դրանք վկայող 5 ական նշանները
• Հոգեբանական ուժեղ և թույլ կողմերի դիագնոստիկայի 20 հարցեր՝ համապատասխան կոշտ մանիպուլյացիոն տեխնիկաներով, դրանց ձևերով և օրինակներով
• Մարդու խոցելիությունների 200 նշանները, առաջացման պատճառները, դրսևորման միջոցները, հետևանքները, բանակցության ժամանակ մանիպուլացման միջոցները
• Մարդու անինքնավստահությունը վկայող 30 նշանները, առաջացման պատճառները, բացահայտման հարցերն ու պատասխանները, մանիպուլացման, կախվածության մեջ գցելու, և մտերմացման համար
 
🎯 ԲԼՈԿ 6․ ԱՆՁԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
• Մարդկանց ուժեղ կողմերի 30 նշանները, դրանց մանիպուլացման, հոգեճնշման ու մտերմացման միջոցները
• Անձի ինքնավստահությունը վկայող 50 նշաններ
 
🎯 ԲԼՈԿ 7․ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾ
• Մարդու բնավորության 30 բացասական գծերի վերհանման միջոցները, ամեն մեկի նշանները, մանիպուլացման միջոցները
• Մարդու բնավորության 30 դրական գծերի վերհանման միջոցները, ամեն մեկի նշանները, մանիպուլացման միջոցները
 
🎯 ԲԼՈԿ 8․ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ
Մարդու 10 պահանջմունքների 20 ական նշանները, դրանց մանիպուլացման, մտերմացման և հոգեճնշման 10 ական տեխնիկաները
 
🎯 ԲԼՈԿ 9․ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ
Իռացիոնալ համոզմունքների վերհանում, դրանց մանիպուլացում, հոգեճնշում ու մտերմացում
 
🎯 ԲԼՈԿ 10․ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ
Արժեքների և հետաքրքրությունների վերհանում և օգտագործում։ Մարդու 20 սովորությունների վերհանման միջոցները։
 
🎯 ԲԼՈԿ 11․ ԱՆՁԻ ՆԵՎՐՈՏԻԿ ՀԱՏՎԱԾ
• Թունավոր մարդկանց 30 տեսակները, նրանց մանիպուլացման միջոցները
• Մարդու ստվերը վկայող 10 նշանները, դրանց բացահայտման ու մանիպուլացման միջոցները
• Մարդու նևրոտիզմի 30 նշանների վերհանման միջոցները, դրա նշանները, մանիպուլացման, հաճոյախոսման ու վստահություն առաջացնելու տեխնիկաները
 
🎯 ԲԼՈԿ 12․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ 14 ԿՐԻՏԵՐԻԱՆԵՐ
 
🎯 ԲԼՈԿ 13․ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ ՆՇԱՆՆԵՐ
Դարձիր Շերլոկ Հոլմսը, ինդուկտիվ մեթոդով կարդալով մարդկանց առանձնահատկությունը վկայող 50 նշանները
 
🎯 ԲԼՈԿ 14․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Մտերմացում, մանիպուլյացիա և հոգեճնշում
 
🎯 ԲԼՈԿ 15․ ԱՄՓՈՓՈՒՄ
 
 
❓ Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ
 
• Ինչ է պրոֆայլինգը
• Ինչպես կազմել հոգեբանական նկարագիր
• Ինչպես է տեղի ունեցել հոգեկանի ու անձի էվոլուցիոն ձևավորումը։
• Հատուկ գործիքներ, որոնք թույլ են տալիս կառավարել հաղորդակցումը և վերահսկել իրավիճակը:
• Նախապես ստեղծեք անհրաժեշտ ռազմավարություն կոնկրետ մարդկանց հետ շփվելիս՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
• Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակներ առավելագույն օգուտով հեշտությամբ լուծելու ունակություն:
• Սովորեք ճանաչել թունավոր մարդկանց հնարքները և դիմակայել բոլոր հնարավոր մանիպուլյացիաներին:
• Կկարողանաք համաձայնության գալ աշխատանքային վնասակար գործընկերոջ կամ չզիջող բարեկամի հետ։
• Կկարողանաք արագ ու խորքային աստիճանում ճանաչել մարդկանց և կառավարել նրանց։
• Խորքային հասկացում ունենալ ու գիտելիքներ ձևավորել հոգեբանության ու մարդու հոգեկանի մասին։
• Ծանոթանալ մարդու վարքի վերլուծությանն ու հոգեբանական ազդեցության մեթոդներին
• Մեծ թվով ինֆորմացիա հոգեբանության ու պրոֆայլինգի մասին
 
 

Դասընթացի բովանդակություն

videoՊրոֆայլինգ․ 1-ին դաս, անձի էվոլուցիոն հիմք2 ժ․ 3 ր․ Սկսել
videoՊրոֆայլինգ, 2-րդ դաս, անձի օնտոգենետիկ էվոլուցիա2 ժ․ 2 ր․ Սկսել
videoՊրոֆայլինգ․ 3-րդ դաս, անձի էվոլուցիայի ավարտ2 ժ․ 2 ր․ Սկսել
videoՊրոֆայլինգ․ 4-րդ դաս, անձի 9 օղակային մոդելի քննարկում և վիդեովերլուծություն2 ժ․ 7 ր․ Սկսել
videoՊրոֆայլինգ․ 30-րդ դաս, պահանջմուննքերի բավարարում և կառավարում2 ժ․ 4 ր․ Սկսել
videoՊրոֆայլինգ, 6-րդ դաս, 1-ին մաս, համոզմունքների դիագնոստիկա և կառավարում20 ր․ Սկսել
videoՊրոֆայինգ, 6-րդ դաս, 2-րդ մաս, հույզերի ու հոգեվիճակների դիագնոստիկա և կառավարում40 ր․ Սկսել
Գրիգորի Բադալյան

Գրիգորի Բադալյան

Հոգեբան, պրոֆայլեր, քոուչ

Դասավանդողի մասին

Հոգեբանության մագիստրոս, վարքի հոգեբանական վերլուծության  մասնագետ, դիպլոմավորված պրոֆայլեր, բիզնես քոուչ։

Հեղինակ է 30-ից ավելի դասընթացների և վերապատրասման ծրագրերի։

Հեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների, որոնք հայալեզու գրականության ոլորտում միակն են այս պահին։

 

Սովորել է ԵՊՀ  Հոգեբանության ամբինոում։

Անցել է հետևյալ վերապատրաստումները․

  • Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”
  • Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»
  • Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա  «Կիրառական հոգեբանության կենտրոն»
  • Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”
  • ՄՌԿ HireNet