Դասընթացի մասին
ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԱՆՁՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ կամ ՍՈՎՈՐԻ՛Ր ԱՍԵԼ ՈՉ
Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, երբ ինչ-որ մեկի հետ շփումից բավականություն եք ստանում, իսկ մյուսի հետ շփումից ՝ դիսկոմֆորտ զգում։
Հիմնական պատճառն այն է, որ վերջինս ինչ-որ ձևով անցնում է Ձեր անձնային սահմանները։
Նա կարող է․
- ձեզ անհարկի խորհուրդ տալ
- քննադատել Ձեզ
- մեղադրել ինչ-որ բանում
- գնահատական տալ Ձեզ
- հաշվի չառնել Ձեր կարծիքը
- հաղորդակցման մեջ խոսել միայն իրենից ու իր խնդիրներից և այլն։
Ինչու՞ է այդպես և, ամենակարևորը, ի՞նչ անել։
Դասընթացի ժամանակ կքննարկենք․
- ինչ է անձնային սահմանը
- ինչ նշաններ կան, որոնք վկայում են, որ այն խախտվել է
- ինչու են խախտում մեր անձնային սահմանները
- ինչպես հակազդել նման իրավիճակում
- ինչու ենք մենք իրադարձությունները մեկնաբանում յուրովի
- արդյոք մեր հույզերն ու վարքը կախված են մեր մեկնաբանումից, այլ ոչ արտաքին աշխարհից
- ինչպես ասել ՈՉ։
Տվյալ դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր կարևորում են առողջ փոխհարաբերությունը։
Նյութը տվյալ դասընթացի ձայնագրությունն է։