Դասընթացի մասին
ՀՈՒԶԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եք կարծում, իսկ Դուք հուզական կախվածություն ունե՞ք որևէ անձից։
Բնականաբար բոլորս էլ ինչ-որ չափով միմյանցից կախված ենք, բայց այդ կախվածությունը կարող է լինել կոնստրուկտիկ կամ դեստրուկտիվ։
Հուզական դեստրուկտիվ կախվածությունը հոգեբանական խնդիր է, որը վկայում է նախկինում ապրած հոգետրավմաների մասին։
Կախվածության օբյեկտ կարող է լինել․
- Երեխան (կյանքիս իմասը երեխաներս են)
- Ամուսինը (առանց քեզ չեմ պատկերացնում ինձ)
- Կինը (չգիտեմ, ինչ կանեմ, եթե հեռանաս)
- Ծնողը (իմ ամբողջ աշխարհն է)
- Մտերիմ ընկալվող ցանկացած անձ (ես առանց քեզ ոչինչ եմ)
Հուզական կախվածությունը ենթադրում է առանց որևէ անձի ապրելու անկարողություն ու դա մեծ ազդեցություն է ունենում անձնային հասունության, աճի, առողջության ու արդյունավետության վրա։
Դասընթացի ժամանակ խոսում ենք․
- Ինչ է կախվածությունը
- Ինչ է հուզական կախվածությունը
- Ինչ է հոգետրավման
- Որոնք են հուզական կախվածության նշանները
- Որոնք են հուզական կախվածության պատճառներ
- Ծնող-երեխա փոխհարաբերության առանձնահատկությունը հուզական կախվածության համատեքստու
- Ինչպես է հուզական կախվածությունը ազդում անձի հոգեբանական առողջության վրա
- Ինչպես է հուզական կախվածությունը ազդում անձի ինքնավստահության ու փոխհարաբերությունների որակի վր
- Ինչ անել, եթե Դուք ունեք հուզական կախվածությու
- Ամփոփում
Դասընթացը նախատեսված է․
- Հոգեբանների
- Մանկավարժների
- Ծնողների
- Ցանկացած անձի համար, ով ձգտում է առողջ փոխհարաբերությանը, անձնային աճին ու հոգեբանական առողջությանը։
Նյութը տվյալ դասընթացի ձայնագրությունն է։