ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ծնողական 12 արգելքներ

5.0
(1 Կարծիքներ)

Արժեքը ՝

2900 AMD 3500 AMD Գնել հիմա
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ծնողական 12 արգելքներ

Դասընթացի մասին

ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ․ Ծնողական 12 արգելքներ ու կյանքի սցենար
 
Ձեր կարծիքով ծնողները ի՞նչ ազդեցություն են ունենում երեխայի վրա, որի արդյունքում մեծանալով չի կարողանում լիարժեք հասուն անձ լինել:
Նրանք հասունանում են ֆիզիկապես, կենսաբանորեն, բայց ոչ անձնային աստիճանում:
 
Հիմնական պատճառներից մեկն այն է, որ ծնողները տարբեր արգելքների միջոցով կյանքի այնպիսի սցենար են գծում, որի արդյունքում երեխան չի կարողանում հասունանալ անձնային աստիճանում։
 
Անձնային ոչ հասուն անձի վարքը նման է երեխայի վարքի, որը դրսևորվում է տարբեր նշաններով:
 
Այդպիսի նշաններ են.
 
  • այլոց հույզերն ու զգացմունքները ճանաչելու անկարողությունը
  • բարձր կամ ցածր ինքնագնահատականը
  • այլ մարդկանց ապրումակցելու և հասկանալու անկարողությունը
  • էգոիզմն ու բարձր էգոցենտրիզմը
  • խնդրանքով դիմելու անկարողությունը
  • քննադատվելու վախը
  • սխալվելու վախը
  • հաճախակի կոնֆլիկտները
  • օրենքի և ընդունված էթիկայի կանոնների խախտման պահանջը
  • այլոց համար ապրելու չգիտակցված ձգտումը
  • ուշադրույթան կենտրոնում լինելու բարձր ձգտումը և այլն
 
Անձնային հասունություն ունեցող անհատը.
 
  • ներդաշնակ է իր ու շրջապատի հետ
  • առավել արդյունավետ է ու ադապտիվ
  • կառավարում է իր հույզերը
  • մտածողությունը դոմինանտում է
  • առանց հուզականության ընդունում է իր ցանկալի (դրական) և ոչ ցանկալի (բացասական) կողմերը
  • այլոց հետ ունի առողջ փոխհարաբերություն
  • կարողանում է վերանայել իր դիսֆունկցիոնալ մտքերն ու վարքը և փոխել դրանք
 
Անձնային հասունության խնդիրը բնորոշ է շատերիս, պարզապես ամեն մեկիս մեջ արտահայտվում է տարբեր աստիճայով:
 
Դասընթացի ժամանակ քննարկում ենք․
 
  • ինչ է անձնային հասունությունը (սահմանումը)
  • ինչպես է սոցիումը (մասնավորապես ծնողները) ազդում երեխայի անձի ձևավորման վրա
  • անձնային հասուն և ոչ հասուն անհատների համեմատական 30-ից ավել նշանները
  • ինչպես է անձնային հասունության խնդիրը արտացոլվում փոխհարաբերությունների մեջ
  • որոնք են ծնողական 12 արգելքները, որոնք հետք են թողնում երեխայի անձի հասունության վրա
  • ինչ է կյանքի սցենարը և ինչպես է այն «գծվում»
    ինչ է պետք անել
 
Տվյալ դասընթացը նախատեսված է․
 
  • ծնողների
  • մանկավարժների
  • հոգեբանների
  • և այն անձանց համար, ովքեր կարևորում են անձնային աճը, ցանկանում են սկսել ճանաչել սեփական անձին և ձգտում են ունենալ առողջ փոխհարաբերություն:
 
Նյութը տվյալ դասընթացի ձայնագրությունն է։

Դասընթացի բովանդակություն

videoԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ծնողական 12 արգելքներից մինչ կյանքի սցենար Սկսել
videoԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ծնողական 12 արգելքներից մինչ կյանքի սցենար Սկսել
Գրիգորի Բադալյան

Գրիգորի Բադալյան

Հոգեբան, պրոֆայլեր, քոուչ

Դասավանդողի մասին

Հոգեբանության մագիստրոս, վարքի հոգեբանական վերլուծության  մասնագետ, դիպլոմավորված պրոֆայլեր, բիզնես քոուչ։

Հեղինակ է 30-ից ավելի դասընթացների և վերապատրասման ծրագրերի։

Հեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների, որոնք հայալեզու գրականության ոլորտում միակն են այս պահին։

 

Սովորել է ԵՊՀ  Հոգեբանության ամբինոում։

Անցել է հետևյալ վերապատրաստումները․

  • Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”
  • Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»
  • Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա  «Կիրառական հոգեբանության կենտրոն»
  • Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”
  • ՄՌԿ HireNet