Անձի պրոֆայլինգ

5.0
(1 Կարծիքներ)

Տևողություն 5 ժ․ 23 ր․

Արժեքը ՝

150000 AMD 120000 AMD Գնել հիմա
Անձի պրոֆայլինգ

Դասընթացի մասին

🧠ԱՆՁԻ ՊՐՈՖԱՅԼԻՆԳ ԵՎ 9 ՕՂԱԿԱՅԻՆ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻՈՆ ՄՈԴԵԼ 

 

Դու կարողանու՞մ ես հասկանալ, մարդկանց․

- մոտիվները
- բնավորության գծերը
- թուլությունները
- թաքցվող կողմերը
- արժեքները և այն ամենը, որով կարող ես կազմել տվյալ մարդու հոգեբանական նկարագիրն ու կանխատեսել նրա վարքը։

Եվ ամենակարևորը՝


👉հնարավո՞ր է արդյոք հասկանալ մարդու իրական էությունը ընդամենը մի քանի շփումից հետո։

 

🎯Այո — եթե ունես ճիշտ համակարգը։

Այս դասընթացը ստեղծված է նրանց համար, ովքեր ուզում են
ոչ թե պարզապես շփվել մարդկանց հետ,
այլ հասկանալ նրանց խորքային մակարդակում։

________________________________________________________________

 

🔷ԴԱՍԸՆԹԱՑ — ԱՆՁԻ ՊՐՈՖԱՅԼԻՆԳ ԵՎ 9 ՕՂԱԿԱՅԻՆ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻՈՆ ՄՈԴԵԼ

Սովորիր տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում։

🔍Ի՞նչ ես սովորելու

✔հասկանալ մարդու իրական շարժառիթները
✔բացահայտել թաքնված պահանջմունքներն ու համոզմունքները
✔«կարդալ» մարդկանց վարքը խոսքից և ոչ վերբալ ազդանշաններից
✔կանխատեսել մարդու հաջորդ քայլերը
✔կառուցել ամբողջական հոգեբանական պրոֆիլ

 

📌Դասընթացը անց է կացնելու կրկնակի դիպլոմավորված պրոֆայլեր, հատուկ ծառայությունների նախկին հոգեբան Գրիգորի Բադալյանը։
________________________________________________________________

 

🧠ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

🔶ՄՈԴՈՒԼ 1 — ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔ

• Դասընթացի տրամաբանություն և կառուցվածք
• Ինչ ենք ուսումնասիրում և ինչու
• Անձ և հոգետեսակ տարբերակում
• Պրոֆայլինգի նպատակը

• Ժամանակային վերլուծության մոդել
• Ռոբերտ Սապոլսկու 5 մակարդակ
• Վարքի բազմաշերտ բացատրություն

• Անձի դինամիկ ալգորիթմ
• Հույզ → Պահանջմունք → Համոզմունք → Վարք
• Հետադարձ կապի շրջան (ֆիդբեքի մեխանիզմ)
• Անձի կառուցման մեխանիզմ
________________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 2 — ՖԻԼՈԳԵՆԵԶ (ԷՎՈԼՈՒՑԻՈՆ ՀԻՄՔ)

• Բնազդ և գոյատևում
• Հիմնական բնազդ
• Բնազդի ապահովման մեխանիզմներ

• Խումբ և հիերարխիա
• Էվոլուցիոն խումբ
• Խմբային դինամիկա
• Դերի և ստատուսի պայքար

• Պահանջմունքային համակարգ
• Պահանջմունքների հիերարխիա
• Պահանջմունքների բախումներ
• Թաքնված պահանջմունքներ

• Հույզերի էվոլուցիա
• Ռոբերտ Պլուտչիկ
• Յակ Պանկսեպ
• Բազային և սոցիալական հույզեր
• Հույզ → վարք կապ

• Էվոլուցիոն մտածողություն
• Էվոլուցիոն համոզմունքներ
• Աշխարհի ընկալման սխեմաներ

• Մարմին և վարք
• Մարմնի կառուցվածք և էվոլուցիոն դեր
• Վարքի ֆիզիոլոգիական հիմք

• Էթոլոգիա և վարք
• Վարքի էվոլուցիոն հիմքեր
• Դեսմոնդ Մորիս
• Բազային վարքաձևեր

• Ոչ վերբալ համակարգ
• 500 ոչ վերբալ ազդանշան
• Վարքագծի դրսևորումներ

• Ադապտացիա
• Ադապտացիոն մարտահրավերներ
• Արխայիկ դերերի ձևավորում

• Ֆիլոգենեզից դեպի օնտոգենեզ անցում
___________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 3 — ՕՆՏՈԳԵՆԵԶ (ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ)

• Գենետիկ և կենսաբանական հիմք
• Հոգեբանական նախադրյալներ

• Զարգացման փուլեր
• Ծնունդից մինչև հասունություն
• Կրիտիկական փուլեր

• Անձի ձևավորում
• Սոցիալական ազդեցություն
• Մարտահրավերներ

• Հոգետրավմա
• Կառուցվածք և առաջացում
• Հույզ + պահանջմունք + համոզմունք կապ

• Նևրոտիկ սցենարներ
• Վարքային կրկնվող սխեմաներ
• Անձի դեֆորմացիա

• Բարդույթներ և դրանց կապը 9 օղակների հետ

• Առողջ և նևրոտիկ անձ
• Տարբերություններ

• Անձի վնասման մեխանիզմներ (20 մեթոդ)
_______________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 4 — ԱՆՁԻ 9 ՕՂԱԿԱՅԻՆ ՄՈԴԵԼ

• Մոդելի ամբողջական կառուցվածք

• 9 օղակների վերլուծություն
Հույզ • Պահանջմունք • Համոզմունք • Արժեք • Բնավորություն • Հետաքրքրություն • Ընտրություն • Նպատակ • Վարք

• Օղակների փոխազդեցություն

• Պերսոնա, ստվեր և ինքնություն
________________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 5 — ԿՈԳՆԻՏԻՎ ՄԵԽԱՆԻԿԱ

• Համոզմունքների ձևավորում
• Մտածողության աղճատումներ
• Ինքնաարդարացում
________________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 6 — ՎԱՐՔԱՅԻՆ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐ

• Որոշման ընդունում
• Սթրեսային վարք
• Վարքի կանխատեսում
________________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 7 — ՊՐՈՖԱՅԼԻՆԳ (ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՍ)

• Դիագնոստիկա
Ձայն • Խոսք • Դիմախաղ • Մարմնի լեզու • Վարք

• Ինչպես «կարդալ» մարդուն

• Պրոֆիլի կառուցում (քայլ առ քայլ)

• Սխալների կանխում
______________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 8 — ԿԻՐԱՌՈՒՄՆԵՐ

• Իրական մարդկանց վերլուծություն
• Կերպարների վերլուծություն
• Կրիմինալ պրոֆայլինգ
• Տեսանյութերի վերլուծություն
• Շերլոկ Հոլմսի դիտողական մեթոդ
• Դեդուկտիվ և ինդուկտիվ մտածողության զարգացում
______________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 9 — ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

• Վարքի կանխատեսում
• Խոցելիությունների բացահայտում
• Ազդեցության կետեր
• Անձի կառավարման մեխանիզմներ
________________________________________________________________

 

🔶ՄՈԴՈՒԼ 10 — ԷԹԻԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐ

• Պրոֆայլինգի սահմաններ
• Էթիկական կիրառություն
• Ռիսկեր և պատասխանատվություն
_____________________________________________________________

 

🧠Դասընթացը հիմնված է առաջատար գիտնականների տեսությունների, պրակտիկ պրոֆայլերների և անձնական փորձի վրա
▪Չարլզ Դարվին
▪Ռոբերտ Սապոլսկի
▪Դեսմոնդ Մորիս
▪Պոլ Էկման
▪Ռոբերտ Պլուտչիկ
▪Կառլ Գուստավ Յունգ
▪Կերոլ Իզարդ
▪Հանս Սելյե
▪Ուոլտեր Քենոն
▪Կոնրադ Լորենց

Պրակտիկ պրոֆայլերներ


▪Եվգենի Սպիրիցա
▪Ալեկսեյ Ֆիլատով
▪Ջո Նավարրո
▪Ջոն Դուգլաս
▪Ռոբերտ Ռեյսլեր

_____________________________________________________________

 

🎯Ո՞ւմ համար է այս դասընթացը

Այս դասընթացը բոլորի համար չէ։

Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են
👉տեսնել մարդկանց իրական էությունը, ոչ թե արտաքին դիմակը։

 

✔Եթե դու ուզում ես հասկանալ մարդկանց ավելի խոր մակարդակում,
ոչ թե միայն խոսքերի հիման վրա

✔Եթե դու հաճախ զգում ես, որ մարդիկ քեզ ինչ-որ բան «թաքցնում են»,
բայց չես կարողանում հստակ հասկանալ՝ ինչ

✔Եթե ուզում ես արագ հասկանալ՝
ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ

✔Եթե աշխատում ես մարդկանց հետ
(կառավարում, վաճառք, բանակցություններ, անվտանգություն և այլն)

✔Եթե ուզում ես կարողանալ կանխատեսել մարդու վարքը,
ոչ թե պարզապես արձագանքել նրան

✔Եթե հետաքրքրված ես հոգեբանությամբ, պրոֆայլինգով և մարդու վարքով

🔹 Մասնագիտական լսարան

✔ Հոգեբաններ, կոուչերներ, թրեյներներ
✔ HR մասնագետներ, հավաքագրման և գնահատման ոլորտի ներկայացուցիչներ
✔ Ղեկավարներ, մենեջերներ, թիմ լիդերներ
✔ Վաճառքի մասնագետներ, բանակցողներ
✔ Իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտի աշխատակիցներ
✔ Քննիչներ, հարցաքննողներ, վերլուծաբաններ

 

❗Եվ ամենակարևորը՝

եթե դու ուզում ես ունենալ այնպիսի մտածողություն,
որը թույլ է տալիս մի քանի շփումից հետո հասկանալ մարդու իրական կառուցվածքը

 

👉այս դասընթացը քեզ համար է։

🚫Սա քեզ համար չէ, եթե

✖դու փնտրում ես միայն ընդհանուր, մակերեսային հոգեբանություն
✖չես պատրաստ վերլուծել և մտածել խորքային մակարդակում
✖ուզում ես միայն «պիտակներ» սովորել մարդկանց վրա դնելու համար

🔥Սա նրանց համար է, ովքեր ուզում են
տեսնել ավելին, հասկանալ խորքում և մտածել համակարգով։

_____________________________________________________________

 

📘ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՏՐՎԻ

✔Դասընթացի մշտական հասանելիությունը
✔Դասընթացի գրավոր ամբողջ նյութը (PDF 1500+ էջ)
✔Մասնակցության էլեկտրոնային վկայական
_____________________________________________________________

 

Ինչ կսովորես այս դասից

🎯 Ի՞ՆՉ ԿՏԱ ՔԵԶ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Այս դասընթացը քեզ չի տա պարզապես տեսություն։
Այն կտա մտածողության նոր համակարգ, որով սկսում ես տեսնել մարդկանց լրիվ այլ մակարդակում։

 

🧠 ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՐՔԱՅԻՆ ՀԱՍԿԱՑՈՒՄ

Կսկսես հասկանալ մարդկանց իրական շարժառիթները, ոչ թե նրանց ասածները։
Կտեսնես թաքնված պահանջմունքները և վախերը, որոնք կառավարում են վարքը։
Կկարողանաս տարբերել պերսոնան (դիմակը) և իրական անձը։

Այլևս մարդիկ քեզ համար չեն լինի անհասկանալի։

 

🔍 «ԿԱՐԴԱԼՈՒ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

Կսովորես կարդալ մարդկանց խոսքից, ձայնից, դեմքից, մարմնի լեզվից։
Կտեսնես այն ազդանշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։
Կկարողանաս արագ հասկանալ՝ մարդը ստում է, թաքցնում է, թե անկեղծ է։

 

📊 ԱՆՁԻ ԼԻԱՐԺԵՔ ՊՐՈՖԻԼ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Կկարողանաս կառուցել մարդու ամբողջական հոգեբանական քարտեզ՝
հույզ, պահանջմունք, համոզմունք, արժեք, բնավորություն, վարք։
Կտեսնես, թե ինչպես են այս օղակները կապված իրար։
Կհասկանաս, թե ինչու է մարդը հենց այդպես գործում։

 

🔮 ՎԱՐՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Կսկսես կանխատեսել մարդու հաջորդ քայլերը։
Կհասկանաս՝ ինչ իրավիճակում ինչ վարք կդրսևորի։
Կկարողանաս նախօրոք տեսնել ռիսկերը։

Դու այլևս չես արձագանքի — դու կկանխատեսես։

 

🎯 ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

Կսովորես գտնել մարդու խոցելի կետերը։
Կկարողանաս ազդել որոշումների վրա առանց բաց ճնշման։
Կսովորես կառուցել ճիշտ հաղորդակցություն տարբեր մարդկանց հետ։

 

🛡 ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Կսկսես տեսնել, երբ քեզ փորձում են մանիպուլացնել։
Կկարողանաս պաշտպանվել հոգեբանական ճնշումից։
Կդադարես ընկնել մարդկանց խաղերի մեջ։

 

⚙️ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Կստանաս հստակ ալգորիթմ՝ ինչպես հասկանալ ցանկացած մարդու։
Կսովորես մտածել ոչ թե քաոսային, այլ կառուցվածքային։
Ամեն իրավիճակում կունենաս հստակ վերլուծության մեխանիզմ։

 

🚀 ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

Դու սկսում ես ոչ թե պարզապես շփվել մարդկանց հետ, այլ տեսնել, հասկանալ և կանխատեսել նրանց վարքը։

Քո համար մարդիկ դառնում են ընթեռնելի համակարգ, ոչ թե քաոս։

Դասընթացի բովանդակություն

videoԱնձի պրոֆայլինգ, էվոլուցիոն փուլ, դաս 11 ժ․ 44 ր․ Սկսել
videoԱնձի պրոֆայլինգ, էվոլուցիոն փուլի շարունակություն, դաս 21 ժ․ 47 ր․ Սկսել
videoԱնձի պրոֆայլինգ, էվոլուցիոն փուլ, էվոլուցիոն համոզմունքներ դաս 31 ժ․ 52 ր․ Սկսել

Դասավանդողի մասին

Գրիգորի Բադալյան

Գրիգորի Բադալյան

Հոգեբան, պրոֆայլեր, քոուչ

Հոգեբանության մագիստրոս, վարքի հոգեբանական վերլուծության  մասնագետ, դիպլոմավորված պրոֆայլեր, բիզնես քոուչ։

Հեղինակ է 30-ից ավելի դասընթացների և վերապատրասման ծրագրերի։

Հեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների, որոնք հայալեզու գրականության ոլորտում միակն են այս պահին։

 

Սովորել է ԵՊՀ  Հոգեբանության ամբինոում։

Անցել է հետևյալ վերապատրաստումները․

  • Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”
  • Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»
  • Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա  «Կիրառական հոգեբանության կենտրոն»
  • Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”
  • ՄՌԿ HireNet