ՔՈՈՒՉԻՆԳԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՔՈՈՒՉԻՆԳԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Քոուչինգային անհատական համագործակցության ծրագիրը հիմնված է.
1. Հոգեբանության
2. Քոուչինգի
3. Պրոֆայլինգի վրա:
Քոուչինգային համագործակցության այն ծրագիրը, որն առաջարկում ենք, ուղղված է անձի.
- Դիսֆունկցիոնալ ինքնասահմանափակող և արգելակող համոզմունքներից հրաժարվելուն և փոփոխելուն,
Հոգեբանական ներուժի վերհանմանը, ակտիվացմանը, ուղղորդմանը և ռացիոնալ մտածողության դոմինանտմանը,
- Հատուկ փսիխոտեխնոլոգիաների յուրացմանը և կիրառմանը:
1. Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ որպեսզի տեղի ունենա անձնային աճ ու հատուկ փսիխոտեխնոլոգիաների յուրացման հնարավորություն, նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել այն դիսֆունկցիոնալ համոզմունքներից, որոնք անձի մտքի, հույզի և վարք վրա անվերահսկելի ազդեցություն են ունենում, որի արդյունքում անձը չի անում այն, ինչը ցանկանում է և անում է այն, ինչը «պետք է»:
Այսինքն անձը իռացիոնալ և դիսֆունկցիոնալ է մտքի, հույզի և վարքի աստիճանում, որն անշուշտ բացասական կերպով կարող է ազդել առողջության, կյանքի որակի և գործունեության արդյունավետության վրա:
2. Երբ մենք հրաժարվում ենք իռացիոնալ դիսֆունկցիոնալ համոզմունքներից ու վարքաձևերից և սկսում ենք առավել ռացիոնալ մտածել, այդ ժամանակ մենք կարող ենք օգտվել մեր ներուժից՝ վերհանելով այն ռեսուրսները, որոնք ունենք, բայց մինչ այդ չենք կիրառել:
3. Հատուկ փսիխոտեխնոլոգիաների յուրացումը հնարավոր է այն դեպքում, երբ անձը հոգեբանական որոշակի հասունացման աստիճանում է: Փսիխոտեխնոլոգիա հասկացությունը ենթադրում է հոգեբանական ազդեցության նպատակով հոգեբանական հատուկ տեխնոլոգիաների կիրառումը: Այդ տեխնոլոգիաները լիարժեք կիրառվում են նաև պրոֆայլինգի մեջ:
Տվյալ փսիխոտեխնոլոգիաների թվին են պատկանում.
- Օպերատիվ ներշնչումը և մանիպուլյացիան
Մարտական ՆԼՊ-ին կամ հոգեճնշման միջոցով կոշտ կառավարումը
Համոզման մարտավարությունները
Օպերատիվ մտերմացման տեխնոլոգիաները
Փոխանցվող տեղեկատվության հավաստիության գնահատումը
Նպատակային անձի հոգեբանական նկարագրի վերհանումը
Մարմնի լեզվի ընթերցումը և գնահատում
- Կոգնիտիվ աղճատումների հայտնաբերումն ու օգտագործումը և այլն:
Այս 3 կետերի իրականացումը անձին թույլ կտա.
- Հրաժարվել արդեն իսկ ձեռք բերած դիսֆունկցիոնալ համոզմունքներից ու վարքաձևերից
Ձեռեք բերել ռացիոնալ մտածողություն ու ֆունկցիոնալ վարքաձև, որն ինքն իրենով առավել ռեսուրսային է
- Ձեռք բերել գիտելիքներ, որի միջոցով հնարավոր է վերլուծել այլոց վարքն ու կառավարել այն:
Ձեռք բերած գիտելիքները, որը համագործակցության ընթացքում վեր ենք ածելու հմտության, անձին թույլ կտան լինել
- Հոգեբանորեն առավել առողջ
- Տարբեր գործունեության մեջ առավել արդյունավետ:
Տվյալ համագործակցությունն ուղղորդված է և՛ անձնական հարաբերություններին, և՛ մասնագիտական ու բիզնես գործունեությանը, այսինքն չունեն դրսևորման ոլորտի սահմանափակում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ.
Վերը նշված և համանման այլ թեմաների քոուչինգային համագործակցությունը հնարավոր է տեսազանգի, հեռախոսազանգի, աուդիոհաղորդագրությունների, օպերատիվ կոնսուլտացիայի (ըստ տեղի և իրավիճակի),թրեյնինգային ֆոռմատի (կառուցվածքային ձևաչափի դասախոսություններ) միջոցով, շաբաթը 6 օր, մշտական կապի պահպանմամբ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ.
Համագործակցության ամսավճարը սկսում է 100 000 դրամից, որի մեջ ներառված է տվյալ փուլում գտնվող թրեյնինգները ու մշտական օպերատիվ կոնսուլտացիան:
Համագործակցությունը՝ անհատական
Կապի միջոցները. Հեռախոսահամար (Viber, Whats App) - 095 077 206
Գրիգորի Բադալյանը.
- Դիպլոմավորված հոգեբան է,
- Դիպլոմավորված պրոֆայլեր,
- Սերտիֆիկացված քոուչ: