Նևրոզ, նևրոզի նշաններ

Նևրոզ, նևրոզի նշաններ

Կոգնիտիվ հոգեթերապիայի «հայրերից» ամերիկացի հոգեբույժ Ահարոն Բեքը հետաքրքիր հայեցակարգ է մշակել։ Ըստ նրա նևրոտիկ մարդիկ ստեղծում են իրենց սեփական բարոյական կոդեքսը, որը հիմնված է նրանց անձնական վախերի և բարդույթների վրա։

Օրինակ, որոշ նևրոտիկներ կարող են իրենց ավելի հարմարավետ զգալ միայն այն դեպքում, երբ գիտեն, որ իրենց սիրում և հարգում են: Մյուս նևրոտիկները կարող են ձգտել դառնալ ուժեղ և անկախ, որպեսզի իրենց խոցելի չզգան որևէ մեկի հանդեպ:

 

Նևրոտիկներին բնորոշ են հետևյալ մտքերն ու արտահայտությունները

  • Երջանիկ լինելու համար ես պետք է հաջողակ լինեմ իմ բոլոր գործերում։
  • Երջանիկ զգալու համար ինձ պետք է սիրեն (ընդունեն, հիանան) ամեն ինչով և միշտ։
  • Եթե ես սխալվում եմ, ուրեմն ես հիմար եմ։
  • Եթե չհասա գագաթին, ապա ձախողվեցի։
  • Որքան հրաշալի է լինել հայտնի, հարուստ և որքան սարսափելի է լինել սովորական, միջակ մարդ։
  • Իմ արժեքը որպես մարդ որոշվում է նրանով, թե ինչ են մտածում այլ մարդիկ իմ մասին։
  • Ես չեմ կարող ապրել առանց սիրո: Եթե ​​ամուսինս (կինս, երեխաս, սիրեկանս, ղեկավարս) ինձ չի սիրում, ես ոչնչի համար պիտանի չեմ, ես ոչինչ եմ։
  • Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ ինձ հետ, նշանակում է, որ նա ինձ չի սիրում։

 

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ…

  • Ես պետք է լինեմ ամենաառատաձեռնը, նրբանկատը, վեհը, համարձակը, ինքնազոհն ու գեղեցիկը։
  • Ես պետք է լինեմ կատարյալ սիրեկան, ընկեր, ծնող, ուսուցիչ, ուսանող, ամուսին:
  • Ցանկացած դժվարության դեմ պետք է հեշտությամբ եւ լիակատար սառնասրտությամբ հակազդեմ։
  • Ես միշտ պետք է կարողանամ արագ լուծում գտնել ցանկացած խնդրի համար։
  • Ես երբեք չպետք է վատ զգամ կամ տանջվեմ, ես պետք է միշտ ուրախ և հանգիստ լինեմ:
  • Ես պետք է ամեն ինչ իմանամ, հասկանամ ու կանխատեսեմ։
  • Ես միշտ պետք է կառավարեմ ինձ ու կառավարեմ զգացմունքներս։
  • Ես միշտ պետք է մեղավոր համարեմ ինձ, ես իրավունք չունեմ երբևէ որևէ մեկին վիրավորելու։
  • Ես երբեք չպետք է հոգնածություն ու ցավ ապրեմ։
  • Ես միշտ պետք է արդյունավետության գագաթնակետին լինեմ։

 

Քանի՞ պնդումների հետ եք համաձայն: Եթե վերոնշյալներից գոնե կեսը վերաբերում է Ձեզ, ապա մտածելու առիթ կա։

 

Գրիգորի Բադալյան

Հեղ.՝ Գրիգորի Բադալյան

Հրապարակվել է ՝ 03 Ապր 2023