Գերխնամք

Գերխնամք

Մենք, սիրելով մեր երեխաներին, նրանց զրկում ենք ինքնուրույնությունից։ 
Մոտ 1․5 տարեկանից սկսած երեխայի զարգացման համար շատ կարևոր է ինքնուրույն գործողություններ անելը, ինքնուրույն զարգանալը։
 
Բայց ինչպե՛ս են վարվում գերխնամք տվող ծնողները
  • ընկնում է, վազելով գնում վերցնում ու բարձրացնում ենք, նույնիսկ, երբ կարիքը չկա,
  • մենք ենք պարտադիր կերակրում, նույնիսկ, երբ երեխան փորձում է ինքը գդալը վերցնել,
  • իր հետ խաղալիս էլ ենք իր փոխարեն խաղում,
  • գնում ենք պլաստմասե սպասք, որ չկոտրի,
  • իր փոխարեն իր կոշիկները հանում ենք ու նույնիսկ չենք էլ մտածում, որ այդ ամենը նա կարող է անել ու դրա պահանջմունքը ունի։
 
Խնդիրն այն է, որ մեր գերհոգատարությունը տարածվում է ոչ միայն երեխայի վրա, այլ նաև մեզ վրա։
 
Մենք մեզ հաճախ արգելում ենք սխալվել, փորձել նորը, տարբերվել, կատարել ընտրություն, պարտականության փոխարեն ցանկություն ունենալ ու հաճույք զգալ ․․․
 
 Այդ ամենի հիմքը տագնապն է, ապրելու տագնապը, այնպիսին ինչպիսին կաս լինելու տագնապը։
 
Հետևաբար, եթե ցանկանում ենք որպեսզի մեր երեխան լինի ինքնուրույն, նախ մենք պետք է դադարենք լինել տագնապային ու իմանալ երեխայի անձնային սահմանների մասին և այն միշտ պահել։
Գրիգորի Բադալյան

Հեղ.՝ Գրիգորի Բադալյան

Հրապարակվել է ՝ 28 Օգոս 2022