ԿՈԳՆԻՏԻՎ ԱՂՃԱՏՈՒՄՆԵՐ

ԿՈԳՆԻՏԻՎ ԱՂՃԱՏՈՒՄՆԵՐ

 Ձեզ հատկապես մանկական տարիքում ասե՞լ են․ 
 
«Կամ լավ արա, կամ ոչինչ մի արա» կամ «Եթե լավ չես անում, ապա պետք չի անել»։
 
Իսկ հիմա ունե՞ք ձևավորված համոզմունք, որ մարդիկ կամ այսպիսն են կամ այնպիսին (լավը, վատը, չարը, բարին և այլն),եղանակը կամ լավ է կամ վատ։
 
Բան այն է, որ մենք տվյալ դեպքում տալիս ենք բևեռացած գնահատականներ, որտեղ անհետանում է միջին հատվածը։
 
Հնարավոր չէ միշտ լինել լավը, իսկ մենք ինքներս մեզ զրկում ենք օգտվել միջին աստիճանից ու մնում է վատը, որին կարող ենք հաճախ բախվել։
 
Այդ իսկ պատճառով շատ դեպքերում ոչինչ չենք անում, որպեսզի հանկարծ վատը չլինի, քանի որ տվյալ պահին լավն էլ չենք կարող լինել։
 
Մենք խոսում ենք մտածողության ու համոզմունքների մասին, բայց նույնիսկ մեր աչքերն են մեզ մոլորեցնում։
 
Ստորև առկա նկարը հիանալի ցուցադրում է, որ մեր տեսանկյունից է կախված, թե ինչպես ենք ընկալում որևէ երևույթ։
 
Եթե մեր աչքերն են մեզ մոլորեցնում, ապա պատկերացրեք, թե համոզմունքնե՛րը որքան կտարբերվեն իրականությունից։
Գրիգորի Բադալյան

Հեղ.՝ Գրիգորի Բադալյան

Հրապարակվել է ՝ 20 Հուն 2022