ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Երբ մենք հիշողության կրիչը (ֆլեշկա) փորձում ենք առանց նայելու միացնել համակարգչին, ապա սովորաբար 3 փորձից ենք այն միացնում։

Կարծես թե ամենաշատը 2 փորձից պետք է միացնենք, քանի որ, եթե առաջինը նույնիսկ սխալ միացնենք, ապա երկրորդը հաստատ ճիշտ տարբերակը պիտի լինի։

Բայց բանն այն է, որ, եթե փորձելու ժամանակ չենք իմանում, դա ճիշտ կողմն է, թե սխալ, ապա առանձնապես ջանք չենք կիրառում ու շատ դեպքերում ճիշտ տարբերակն էլ ընտրելով, միևնույն է լիարժեք չենք էլ փորձում ու արդյունքի չենք հասնում։

 

Հենց այս սկզբունքով էլ գործում ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ։

 

Երբ մենք որևէ գործողություն կատարում ենք անվստահ կերպով, ապա նույնիսկ լինելով ճիշտ ճանապարհին կարող ենք այն կիսատ ու անավարտ թողնել։

 

Բայց, եթե ինքնավստահ կերպով ենք մոտենում առաջադրանքին, եթե առաջին փորձից չէ, ապա երկրորդ փորձից մեծ հավանականությամբ ստացվում է ու առաջադրանքը հասցնում ենք ավարտին։

 

Կա 2 ճանապարհ, կա՛մ գործում ենք մտածված ու վստահ կերպով ու առավել հավանականությաբ ստացվում է կա՛մ գործելով թեկուզ և մտածված, բայց անինքնավստահ կերպով, թողնում ենք կիսատ ու ավարտին չենք հասցնում առաջադրանքը։

 

Ընտրությունը միշտ մերն է։

Գրիգորի Բադալյան

Հեղ.՝ Գրիգորի Բադալյան

Հրապարակվել է ՝ 20 Հուն 2022