ԻՆՔՆԱՄՈՏԻՎԱՑԻԱ
Մեծ հաշվով և՛ անցյալը, և՛ ապագան պատրանքներ են, դրանք գոյություն ունեն միայն մեր հիշողության ու երևակայության մեջ։
Իրական շոշափելի կյանքը միայն ներկայում է, ամեն ինչ կատարվում է հենց հիմա, հենց այս պահին:
Այսինքն միշտ կարելի է այս պահին սկսել:
Հետևաբանար անիմաստ է փոշմանել, որ նախկինում ինչ-որ բան չենք արել կամ սխալ ենք արել:
Իսկ որպեսզի հետագայում ինչ-որ բան լինի, անհրաժեշտ է սկսել իրականացնել այս պահից:
Ոչինչ այնքան չի խանգարում մարդուն գործելու, որքան սեփական մտքերը, բայց դրանք կարող են անհետանալ, երբ սկսես գործել:
Այնպես որ, եթե ցանկանում ես արդյունք, ապա հենց հիմա, հենց այս պահից սկսիր գործել, ընթացքում որոշումդ հստակեցրու ու շարունակիր, հասցրու ավարտին: