ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՈԳԵԲԱՆ-ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՈԳԵԲԱՆ-ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Տվյալ հարցը իսկապես շատ կարևոր է, քանի որ այն անձը, ով ունի հոգեբանական խորհրդատվության կարիք, հատկապե՛ս այդ փուլում շատ զգայուն է լինում ու անհրաժեշտ է կոմպետենտ մասնագետ, ում կարելի է վստահել։
ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՎ, ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ․
- Հարցնել նրա կրթության մասին,
- Հարցնել նրա մասնագիտացման մասին,
- Հարցնել, թե հոգեթերապևտիկ ինչ ուղղությամբ է նա աշխատում,
- Տալ այնպիսի հարցեր, որոնք կարևոր են Ձեր որոշման կայացման համար։
ԽՈՒՍԱՓԵՔ ՀՈԳԵԲԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՂ ԱՅՆ ԱՆՁԱՆՑԻՑ, ՈՎՔԵՐ
- Չունեն ակադեմիական հոգեբանական կրթություն,
- Չունեն որևէ ուղղություն, որով մասնագիտացել ու որով աշխատում են,
- Պայմանավորվում են սրճարանում, գրադարանում կամ հոգեթերապևտիկ միջավայրից դուրս,
- Ովքեր խուսափում են ձեր ուղիղ հարցերին պատասխանել,
- Ովքեր անվերջ պատմում են իրենց ձեռքբերումների ու նվաճումների մասին։
Եթե հոգեբանական խորհրդատվության ընթացքում Դուք Ձեզ չեք զգում կոմֆորտ վիճակում, չեք վստահում մասնագետին, ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, ապա կարող եք ուղիղ խոսել այդ մասին։
Դուք իրավունք ունեք չշարունակել աշխատել այն մասնագետի հետ, ով որևէ պատճառով շարունակում է վստահություն չներշնչել կամ պարզապես իր հետ աշխատանքը Ձեզ համար կոմֆորտ չէ։
Ներկայանամ։
Ես Գրիգորի Բադալյանն եմ, դիպլոմավորված հոգեբան, որպես հոգեբան-խորհրդատու աշխատում եմ կոգնիտիվ-վարքաբանական մեթոդով։
Հոգեբանական խորհրդատվությունը կարող է օգնել լուծելու հոգեբանական մի շարք խնդիրներ, այդ թվում՝
- Ազատվել բարձր տագնապայնությունից ու վախերից
- Դնել նպատակներ և հասնել դրանց
- Առողջ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ
- Բարձրացնել կյանքի որակը
- Ճանաչել սեփական թույլ ու ուժեղ կողմերը
- Կայունացնել ինքնագնահատականը
- Օգտագործել սեփական ներուժը
- Դնել և պահել անձնային սահմանները
- Զարգացնել ռացիոնալ մտածողությունը
- Նվազեցնել սխալվելու քանակությունը
- Կառավարել ու արտահայտել սեփական հույզերը
- Ազատվել ինքնամեղադրումից, ամոթից ու անառողջ այլ ինքնաքննադատությունից
- Կարողանալ հրաժարվել անառողջ փոխհարաբերություններից
- Դառնալ սթրեսակայուն ու կառավարել սթրեսը
- Ազատվել բարդույթներից ու ինքնասահմանափակող համոզմունքներից
- Հոգ տանել սեփական անձի մասին
- Ազատվել հոգեմարմնական խնդիրներից
- Կարողանալ վերլուծել ու ճանաչել ինքդ քեզ
- Կարգավորել հարաբերությունը ինքդ քեզ հետ
- Բարձրացնել անձնային պրոդուկտիվությունը
- Բարձրացնել կազմակերպվածությունն ու ինքնամոտիվացիան
- Աշխատել սեփական հուզական համակարգի հետ և ունենալ անձնային աճ
- Ձեռք բերել սոցիալ-հոգեբանական մի շարք հմտություններ (հաղորդակցման, հանրային ելույթի և հոգեբանական հատուկ պատրաստության այլ բաղադրիչների)։
Հոգեբանական խորհրդատվության ժամանակ շեշտը դնում եմ այցելուի մտածողական ոճի փոփոխության վրա, որի արդյունքում վերջինս ձեռք բերելով ռացիոնալ մտածողություն ու հրաժարվելով նախկին համոզմունքային դիսֆունկցիոնալ (չաշխատող) ոճից, ոչ միայն լուծում է հոգեբանական եղած խնդիրները, այլ նաև նվազեցնում է կրկնման ռիսկը ու ձեռք է բերում անձնային աճ։
Հոգեբանական խորհրդատվությունը անցկացնում եմ ինչպես առցանց (օնլայն),այնպես էլ առդեմ։
Հոգեբանական խորհրդատվության դիմելու համար զանգահարեք +374 95 077 206 հեռախոսահամարով (նաև whats app և Viber) կամ գրել անձնական նամակ։